ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկում Մերձավոր Արևելք և խոստանում Իրանին պատասխանել «անողոք ուժով»

- in Միջազգային
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիր նավ ու ռմբակոծիչներ ի պատասխան Իրանից եկող «մտահոգիչ նշանների»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նա նշել է, որ Վաշինգտոնն իրանական ցանկացած հարձակման կպատասխանի «անողոք ուժով»:

«ԱՄՆ-ն չի ձգտում պատերազմի, բայց պատրաստ ենք արձագանքել ցանկացած հարձակման կլինի դա Իրանին ենթակա ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, թե իրանական կանոնավոր բանակի կողմից», – նշել է Բոլթոնը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...