Ամստերդամում դանակահարել են դրամարկղի աշխատողին օգնության հասած ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին

- in Սոցիալական
danakaharutyun

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանն Ամստերդամում դանակահարվել է։ Այս մասին հայտնել է Ամստերդամում գտնվող ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը։

«Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝  Մելը, այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...