Այրվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում. տեսանյութ

- in Տեսանյութեր

Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող Superjet 100 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Ինքնաթիռում հրդեհ է բնռկվել, որից հետո այն ստիպված է եղել վերադառնալ Մոսկվա:

Ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմը: Կոշտ վայրէջքի ժամանակ զոհվել է 1 մարդ, ևս 6-ը վնասվածքներ են ստացել: Զոհերի թիվը, սակայն, աճում է: ՏԱՍՍ-ի վերջին տվյալներով, արդեն 13 զոհ կա:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ:

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:

Մի քանի անձանց ճակատագիրն անհայտ է մնում: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է կայծակը լինել:

SSJ-100 ինքնաթիռի աղետի հետևանքով «Շերեմետևո» օդանավակայանում 41 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի տրասնպորտի միջտարածաշրջանային վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան։

«41 մարդ է զոհվել»,- ասել է նա։

Օդանավում 78 մարդ է եղել, նրանցից 37-ը ողջ է մնացել, ներառյալ՝ անձնակազմի 4 անդամները։

Մարկովսկայայի խոսքով՝ 28 ուղոևոր օդանավակայանի տերմինալում է, 5-ը հիվանդանոց է տեղափոխվել։

Դեպքի վայրում շարունակում են աշխատել ՌԴ քննչական կոմիտեի տեսուչները։

«Տվյալ պահին Շերեմետևո օդանավակայանում աշխատում է արտակարգ իրավիճակների ուսումնասիրության պետական հանձնաժողովը, որը գլխավորել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը»,-հաղորդել է Մարկովսկայան։

Բացի այդ, օդանավակայանում գործում է նաև չվերթի ուղևորների հարազատներին հոգեբանական օգնության կենտրոնը։