Աննա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի նվիրատվությունների մասին

- in Պաշտոնական

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքել է հարցին, որ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը նվիրատվություն են արել իր գլխավորած հիմնադրամներին: Աննա Հակոբյանին հիշեցրել են, որ նախկին Նիկոլ Փաշինյանը քննադատել է օլիգարխների նման նվիրատվությունները:

Աննա Հակոբյանը նշել է, որ պետք է ազատվել համեմատականից և նախկինի երևույթները ներկայի վրա չպրոյեկտել: Հակոբյանի խոսքով, դա անտեղի կորսված ժամանակ է:

ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ նախկինում նվիրատվությունը եղել է մենաշնորհ, ոչ բոլորն են կարողացել նվիրատվություն անել առաջին տիկնոջ հիմնադրամին:

«Չունենք որևէ բարդույթ, ներկայացնում ենք բոլորին մեր ներկայացրած աշխատանքն ու մեր նպատակները: Բոլորին նվիրատվության համար շնորհակալ ենք, որովհետև դրանք ծառայելու են իրենց նպատակին», – ասել է Աննա Հակոբյանը:

Հակոբյանը նշել է, որ բոլորին են կոչ անում նվիրատվություններ անել հիմնադրամներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments