2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար Ազգային ժողովն այսօր քննիչ հանձնաժողով ստեղծեց։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ 47 պատգամավորի ստորագրության հիման վրա՝ իրավունքի ուժով: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Քննիչ հանձնաժողովն էլ կղեկավարի Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եւ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Spread the love