Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով

- in Մամուլ

Հրապարակ թերթը գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի ձեւավորվի, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով «Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով»:

Այսինքն, տվյալ պարագայում այդ գործառույթը կստանձնի ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ»։
Spread the love