ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սինոմյանը վաղուց պետք է հրաժարական ներկայացներ, և այդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալասարանին՝ բուհի զարգացումը հետ գցելու առումով։

Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Հեռանալուց առաջ Արամ Սիմոնյանի հայտարարությանն անդրադառնալով՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ես նրան կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ։ Եվ մեկնաբանությունները տվել եմ, որ ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները պետք է լինեին հիմնականում աշնանը։ Մենք անցած տարի Արամ Սիմոնյանի հետ քննարկել էինք ժամկետները, պետությունն ինչ մասնակցություն պետք է ունենար, հիմնական միջոցառումները աշնանը պետք է լինեին։ Իսկ մայիսի 16-ին ԵՊՀ հիմնելու 100-ամյակի օրը ես ինքս ուղերձ հղել եմ։ Այսինքն՝ բացարձակ կեղծիք էր գնում այդ օրը նրա ելույթում»,- ասաց նա։

Նա ասաց, որ այսօր ԵՊՀ խորհրդի նիստ է, որի ժամանակ ռեկտորի թեկնածուներ կառաջադրվեն։

Արայիկ Հարությունյանը կողմ է, որպեսզի նախարարներն էլ վեթինգի ենենթարկվեն. Ես ինքս դեմ չեմ անցնելու այդ վեթինգով, այդ զտմամբ։ Նա ասաց, որ վեթինգի միջոցով դատավորների զտում ու մաքրում պետք է լինի։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...