Արարատի մարզի 25-ամյա բնակչուհին բնական ճանապարհով եռյակ է լույս աշխարհ բերել

- in Առողջություն
Cnndkan

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ է լույս աշխարհ եկել: «Արմենպրես»–ին կենտրոնից տեղեկացրին, որ երկու աղջիկն ու մեկ տղան լույս աշխարհ են եկել մայիսի 2-ին:

Երեխաների մայրը՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի 25-ամյա բնակչուհի Համեստ Դոլուխանյանըմեկ տարվա առաջնային անպտղությունից հետո դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, որտեղ էլ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ, բուժման որոշակի փուլ անցնելուց հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը: Թե բժշկուհու և թե երիտասարդ զույգի համար անակնկալ էր, երբ ուլտրաձայնային հետազոտությունը փաստել էր եռյակին:

Հղիության ողջ ընթացքում Համեստը գտնվել է կենտրոնի և բժշկուհու անմիջական հսկողության տակ և արդեն 34-35 շաբաթական հղիության շրջանում կատարվել է կեսարյան հատում: Երեխաները գտնվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ստանալով համապատասխան բուժման կուրս:

Այս պահին թե մայրիկի և թե փոքրիկների վիճակը բավարար է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...