Արթուր Իսպիրյանին քաշքշել, հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին. ոստիկանությունը պարզել է ինքնությունը

- in Սոցիալական

Զանգավածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Spread the love