Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը կներկայանա՞ն դատարան

- in Մամուլ
Bako Sahakyan

Հրապարակը գրում է. Երեւանի դատարանը շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի մոտ նրան արդարացնողներն ու դատապարտողները ակցիա են անում։

Երեկ պաշտպանները ներկայացրել են Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մայիսյան տոներից առաջ նրանք դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով տոների առիթով ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին, որ նա մասնակցի Արցախի տոնական միջոցառումներին, սակայն դատախազը մերժել էր։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը երեկ նշել է․ «Եթե ուզում եք երաշխավորությունը քննվի, ապա պետք է նրանց ներկայությունն ապահովել», ինչին ի պատասխան՝ պաշտպանները խոստացել են կապ հաստատել նախագահների հետ եւ լուծել այդ հարցը։