Արսեն Թորոսյանն իր օրինակով ցուցադրել է անվտանգ երթևեկության կարևորությունը

- in Առողջություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի մասնակցությամբ այսօր բեմադրվել էր ավտովթար՝ ցույց տալու համար ամրագոտիների կարեւորությունը։

«Սկսվում է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը», – այսպիսի խորագրով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցուցադրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ու մասնավորապես ամրագոտին ամրացնելու, երեխաներին ոչ թե գրկում, այլ քարսիթում պահելու կարևորությունը։

Թորոսյանը նստել է վարժասարքին, որն ավտովթարի իմիտացիա է ստեղծել։ Նախարարի գրկում գտնվող խաղալիքը փոխարինում է երեխային՝ ցույց տալու համար, թե որքան վտանգավոր է նրա համար մեքենայում առանց քարսիթի գտնվելը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...