Արտակարգ դեպք 16 թաղամասում․ վերելակը, որում 4 հոգի է եղել, պոկվել է

- in Սոցիալական
Jrvezh Yerevan

Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն»,- գրել է նա։