Արցախի բոլոր երեք նախագահները՝ մեղադրյալի աթոռին

- in Վերլուծական
Bako Sahakyan Serzh Sargsyan

Երեկ Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանել էին դատարան՝ Քոչարյանին կալանքից ազատելու իրենց երաշխավորությունն անձամբ հաստատելու:

Դատավորը նախ նրանց պարզաբանեց օրենքը, որ եթե կայացվի Քոչարյանին ազատելու որոշում, եւ նա խախտի ազատման պայմանները, Սահակյանն ու Ղուկասյանը կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Այնուհետեւ նրանց «նստեցրեց» Քոչարյանի կողքին:

Դա ցնցող տեսարան էր՝ Արցախի բոլոր երեք նախագահները՝ մեղադրյալի աթոռին: Մեղադրյալի կարգավիճակ ունի իհարկե միայն Քոչարյանը, բայց տեսարանը չափազանց խոսուն էր: Ավելի ցնցող կլիներ իհարկե, եթե Սահակյանն ու Ղուկասյանը ներկայանային դատարան եւ իրենց հայտարարեին կալանավորված, քանի դեռ ազատ չի արձակվել Քոչարյանը: Ինչպես ժամանակին արեց Տեր-Պետրոսյանը ոստիկանության բաժնում, ՀԱԿ-ի ակտիվիստների ձերբակալման կապակցությամբ:

Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի քայլը բուռն քննարկումների առիթ է դարձել հանրության շրջանում: Արցախում ու Հայաստանում միանշանակ վերաբերմունք չկա, պաշտոնական շրջանակները հայտարարում են, որ դա ոչ թե քաղաքական քայլ է, այլ մարդասիրական, անձնական, ընկերական:

Միեւնույն ժամանակ, խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Արցախում նախկին համակարգը փորձում է իր համար ստեղծել հենարան, լրջորեն պատրաստվելով առաջիկա խորհրդարանի ու նախագահի ընտրություններին:

Արցախի գործող ու նախկին նախագահների այս քայլը կրկին խթանեց հայաստանցի-ղարաբաղցի «բանավեճը», կենցաղային ամենաստոր մակարդակում: Դրան էլ հակադարձվում է, թե Արցախը Հայաստանի սիրտն է, առանց Արցախ Հայաստան չկա եւ այլն: Եվ անմիջապ