Բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ խոսնակը հանգստացնում է ծնողներին

- in Կրթություն

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Անժելա Կժդրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:

«Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են:

Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք»,- ասված է գրառման մեջ:

Ավելի ուշ նա հայտնել է, որ բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է:

«Խնդրում ենք կրկին ստուգել դպրոցներում առկա ազատ տեղերը»,- տեղեկացրել է Կժդրյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...