Տակը բան պտի ըլնի, որ հնարավոր ըլնի. Գագիկ Ծառուկյանը՝ իրեն մանդատից զրկելու պահանջի մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է իրեն մանդատից զրկելու պահանջին:

Նա կարծում է, որ իրեն մանդատից զրկելու հիմքեր չկան: «Տակը բան պտի ըլնի, որ հնարավոր ըլնի: Քանի որ բողոք ա, դիմել ա, պարտավոր են բողոքին ընթացք տալու, լսելու և ըստ Սահմանադրության, ըստ օրենքի իրենց որոշումը կայացնելու»,- ասել է Ծառուկյանը:

Նշենք, որ ՔՈ կուսակցությունը դիմել էր ԱԺ նախագահին ու Գլխավոր դատախազին՝ Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջով՝ հիմք ընդունելով խորհրդարանում նրա հայտարարությունները: Գլխավոր դատախազությունը արդեն հայտարարել է, որ այդ մասին հաղորդումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: