Բոլոր հարցերը լուծվել են, մնացել է մանդատի հա՞րցը

- in Կարծիք
Gagik Carukyan

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձավ հարցին, թե որ դեպքում կհրաժարվի մանդատից. «Ես կհրաժարվեմ մանդատից այն ժամանակ, երբ որ իմ երազած երկիրը կլինի, ժողովրդի վիճակը լավանա, վարկերը փակված լինեն, բարեկեցիկ լինի, զարգանա, բոլորի դեմքին ժպիտ լինի, ես արդեն իմ կյանքով կապրեմ։ Սա երկրորդ ծանրությունն ա, որ ես ուզում եմ անեմ ցանկացած քայլով, դուք տեսնում եք, բայց չեք ուզում արտահայտվեք»։

Գագիկ Ծառուկյանը հարցրեց՝ բոլոր հարցերը լուծվել են, մնացել է իր մանդատի հա՞րցը. «Ժողովուրդը մի քիչ վատացել ա, որովհետև նրանց պարտքերն են շատ։ Մենք դրա մասին պետք է մտածենք, ոչ թե Ծառուկյանի մանդատի մասին։ Սաղ հարցերը լուծվում ա, պարտքերն էլ ա փակվում, ներդրումն էլ ա ըլնում, Ղարաբաղի հարցն էլ ա լուծվում: Ես չեմ ուզում հավատամ, որ էսօր իշխանությունը Ծառուկյանի դեմ ինչ-որ քայլեր ա կատարում»։