Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում

- in Տնտեսական
Kazino

«Բուքմեյքերական ընկերությունների հետ կապված. 

Ալեն Սիմոնյանի (Alen Simonyan) հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկար քննարկումներից հետո արժանացավ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Շարունակելով, նա նշում է.

«Պրն Սիմոնյանի առաջարկած նախնական տարբերակի մեջ մի քանի փոփոխություններ են լինելու:

Բուքմեքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ Այսինքն, այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։

Չի լինի նաև 500 մլն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը։

Ինչ վերաբերում է գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումներին, ապա դրանք կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10 օրյա ժամկետում։

Միևնույն ժամանակ, մինչև գրասենյակների փակվելը, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կմշակվի օրենսդրական փաթեթ՝ օնլայն խաղադրույքներ կատարելու հասանելիությունը սահմանափակելու համար։

Առաջիկայում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի նաև վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը կտրուկ սահմանափակող օրենքի նախագիծը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...