Գազի բալոններով բեռնված Զիլ-ը, բախվելով Օպել-ին, պայթել է․ նախնական տվյալով՝ կա 2 զոհ

- in Սոցիալական
vtar

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 00:10-ի սահմաններում, Արմավիր – Երևան ավտոճանապարհին, Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում Օպել մակնիշի ավտոմեքենան բախվել է Զիլ մակնիշի (գազի բալոններով բեռնված) ավտոմեքենային, տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները, Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ոստիկաններ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կա 2 զոհ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...