Գասպարիին հարվածելու համար բերման է ենթարկվել 3 անձ, այդ թվում՝ 5-րդ ալիքի սեփականատերը

- in Իրավունք
Vardges gaspari

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության բաժնում է եղել ընդհանուր հինգ քաղաքացի,նրանցից 3-ը՝ բերման ենթարկված,իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել:

Կատարվում է հետաքննություն, այլ մանրամասներ չհաղորդեցին:

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է եղել նաև TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։

Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել: