«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով, ինչպես նաեւ իշխանական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու՝ Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով:

Ամբողջ խնդիրն այն է, որ ըստ օդում կախված լուրերի, Դավիթ Սանասարյանը կամաց-կամաց դուրս էր եկել հենց Զարեհ Սարգսյանի՝ ժամանակին կատարած «ոչ մաքուր» անցյալի հետքերի վրա:

Այդ մասին տեղեկացվել է Հայկ Սարգսյանը եւ որոշել է հորը «փրկելու» համար, ինչպես մեր աղբյուրն է ասում, «փուռը տալ Դավիթ Սանասարյանին»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...