Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. Դեմ և կողմ Քոչարյանին. ակցիաներ դատարանի մոտ

- in Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր շարունկավում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը:

Քոչարյանի պաշտպանները երեկ միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ նիստը նախագահող Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Այսօր հրապարակվեց որոշումը, դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է, նիստը շարունակվում է:
Քոչարյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ հաշվի առնելով այն, որ դատարանում մեղադրանքը պաշտպանող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ դատավորի ծառայողական մուտքով էր մտել նիստերի դահլիճ:

Այսօրվա նիստում պետք է քննվի Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման հարցը:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում այսօր շարունակվելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործով դատավարությունը: Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու պահանջով:

Զուգահեռ դատարանի շենքի մոտ ակցիաներ են անցկացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս Քոչարյանին: Վերջիններս որոշել են այսօր ակցիա անել երեկ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Քոչարյանի աջակիցները հարվածել էին Վարդգես Գասպարիին:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...