Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն

- in Պնակալեզներ
Bako Sahakyan

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ժամանել է ՀՀ Ազգային ժողով: Լրագրողների հետ զրույցում Սահակյանը նշել է, որ իր և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի համար լրացուցիչ լարվածություն ստեղծելու նպատակ չէր հետապնդում:

Բակո Սահակյանի խոսքով, այդ քայլը նպատակ էր հետապնդում լարվածությունը թուլացնել: Նա նշել է, որ իրենց միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ դնելուն:

Բակո Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ին ելույթին, որտեղ վարչապետը նշել էր, որ կան ուժեր, որոնք տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ. «Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում՝ ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»:

Ազգային ժողովում մեկնարկել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Իմ քայլը խմբակցության փակ հանդիպումը։ Նախքան հանդիպումը Բակո Սահակյանը լրագրողներին ասաց, այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշելու հետագա առաջադրանքները։ Այս ձևաչափը օգտակար է բոլոր առումներով։

Լարվածության առկայության հարցի հետ կապված Բակո Սահակյանն ասաց. Բացառում եմ այդպիսի լարվածություն, իսկ եթե լինի, մենք պարտավոր ենք շրջանցել։