ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Գեղամ Գևորգյանն է

- in Կրթություն

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի ունեցավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրությունը: Թեկնածուները երկուսն էին՝ Գեղամ Գևորգյան և Վահե Հովհաննիսյանը: Ձայների մեծամասնությամբ ընտրվեց ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:

Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար առաջադրվեցին Գեղամ Գևորգյանի և Վահե Հովհաննիսյանի թեկնածությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 30-ին տեղի ունեցած նիստում թեկնածություններն առաջադրեցին հոգաբարձուների խորհրդի անդամները: Ընտրությունը կանցկացվի հենց այսօր:

Նիստի սկզբում չընդունվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը փակ և գաղտնի ընթացակարգով անցկացնելու հարցը, փոխարենը` հոգաբարձուների խորհրդի անդամները որոշեցին, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է համապատասխանի ռեկտորի համար նախատեսված չափորոշիչներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...