Ես գիտեմ՝ այդ լուրերն ով է ուղարկում․ Իգիթյանը՝ Ղազախստանում տեղի ունեցածի մասին

- in Կարծիք

Լուրը եկել է Հայաստանի մամուլից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով Ղազախստանում վարչապետի այցի օրակարգում փոփոխությունների մասին հարցին:

«Ես գիտեմ, թե այդ լուրերն ով է մամուլին ուղարկում, որովհետև Ղազախստանից մենք այդպիսի լուրեր չունենք: Ուզում են ցույց տալ, որ Հայաստանը նվազ կարգավիճակ ունի ԵՏՄ շրջանակում, բայց դա այդպես չէ, Հայաստանը լիարժեք անդամ է»,- ասաց նա: