«Ես խելացի եմ». Թրամփը Ռուսաստանի և Չինաստանի հետ «լեզու գտնելու» ցանկության մասին

- in Միջազգային
trump-putin

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում Ռուսաստանին թշնամի անվանել և մտադիր է բարելավել հարաբերությունները նրա հետ, ինչպես նաև՝ Չինաստանի հետ: Միացյալ Նահանգների առաջնորդի ճեպազրույցը հեռարձակել է C-SPAN-ը:

Նրա խոսքերով, Գերմանիան Ռուսաստանին «միլիարդավոր դոլարներ է վճարում գազատարի համար»: Միևնույն ժամանակ, Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «պետք է պաշտպանի Գերմանիային՝ Ռուսաստանից», որն, իբր թշնամի է հանդիսանում:

Դրա հետ մեկտեղ, Թրամփը հստակեցրել է, որ չի ցանկանում Ռուսաստանին թշնամի համարել:

«Ես չեմ ուզում նրան թշնամի անվանել, ուզում եմ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հիմա ուզում եմ հարաբերությունները կարգավորել նաև Չինաստանի հետ, որովհետև ես խելացի եմ: Հիմար մարդիկ չեն ուզում փոխըմբռնման հասնել», – եզրակացրել է Թրամփը: