Ես տվյալ առաջարկին վերաբերում եմ որպես առաջարկ և չեմ պատրաստվում քաղաքական ենթատեքստ տալ դրան

- in Կարծիք

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում այն հարցում, որ Արցախի ներկա ու նախկին նախագահները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցով։

«Ես կարծում եմ՝ այստեղ քաղաքականությունն ընդհանրապես կապ չունի, ոչ էլ քաղաքական ժեստի մասին ենք խոսում։ Պարոն Սահակյանն ու Ղուկասյանը դիմել են դատախազին, հետևաբար իրավական է հարցը»,- ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, որ ինքը տեսնում է առաջարկ։ Թե ինչ ենթատեքստ կա այդ առաջարկի տակ, պետք է հարցնել առաջարկողներին։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս քայլով Արցախի իշխանությունները աջակցություն են ցուցաբերում Քոչարյանին, Ռուբինյանը պատասխանեց․ «Ես տվյալ առաջարկին վերաբերում եմ որպես առաջարկ և չեմ պատրաստվում քաղաքական ենթատեքստ տալ դրան»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...