Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները. ԵԺԿ-ն և ՍԴ-ն կորցրել են դիրքերը

em

Մայիսի 23-ից 26-ը Եվրամիության երկրներում կայացել են Եվրախորհրդարանի ընտրությունները: Մասնակցությունը կազմել է 51%, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարիներին: Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Բելգիայում՝ 89%, իսկ ամենացածրը՝ Սլովենիայում՝ 28.29%:

Եվրոպական խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ: 400 միլիոն եվրոպացիներն ընտրում են 751 պատգամավորի:

Եվրախորհրդարանում ամենամեծ դաշինքը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, կորցրել է 42 մանդատ և նոր խորհրդարանում կունենա 179 մանդատ:

Մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ Սոցիալիստները և դեմոկրատները կորցրել են 41 մանդատ: Նրանք կունենան 150 պատգամավոր:

Լիբերալների և դեմոկրատների դաշինքնը 67-ի փոխարեն կունենա 107 պատգամավոր: Կանաչները նույնպես ավելացրել են մանդատները՝ 50-ից 70:

Նոր խորհրդարանում կլինի 9 դաշինք: