Երբ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնում է Ստեփանակերտ և մասնակցում եռատոնին, երբևէ այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ստանում

- in Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ Արցախի ղեկավարները չեն մասնակցել մայիսի 28-ին Սարդարապատում Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը իր տարակուսանքը հայտնեց հարցից.

«Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնում է Ստեփանակերտ և մասնակցում եռատոնին նվիրված միջոցառումներին, երբևէ այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ստանում և մասնակցում է, քանի որ այն համարում է նաև իր տոնը: Յուրաքանչյուրը, ով մայիսի 28-ը համարում է իր տոնը, կարող է մասնակցել Սարդարապատի միջոցառումներին»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հավելեց, որ վերջին մի քանի տարիներին Արցախի ղեկավարները  ներկա չեն գտնվել Սարդարապատում կայացած տոնական միջոցառումներին՝ բացառությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը բնույթով այլ մասշտաբի միջոցառում էր: