Երեւանում 2 ընկերությունների աշխատակիցների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. 6 մարդ բերման է ենթարկվել

- in Սոցիալական
cec

Երեւանում, մայիսի 12-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցի 6 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության ծառայողները նշված հասցեից վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ 25-ամյա Ղազար Ղ.-ին, Չարենցավան քաղաքի բնակիչ 30-ամյա Կարեն Պ.-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ 24-ամյա Արման Գ.-ին, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 30-ամյա Մհեր Գ.-ին, Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Մարկ Ե.-ին եւ Երեւանի բնակիչ 28-ամյա Միշա Մ.-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս վիճաբանել են միմյանց հետ, այնուհետեւ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետեւանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ծեծկռտուքի մասնակիցներից 3-ը աշխատում են «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչներ, իսկ մեկը՝ «Ախթամար» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...