Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

- in Սոցիալական
inqnaspanutyun kaxvel

Ողբերգական դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում: 

Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում:

Ըստ աղբյուրի՝ 62-ամյա տղամարդու դին այգում, ծառից էլեկտրալարով կախված, տեսել է հարևանը: Թաղամասում լուրեր են պտտվում, որ ինքնասպան եղած տղամարդը առողջական խնդիրներ ուներ, և, չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն էլ դրդել է նրան ծայրահեղ քայլի դիմել:

Նա ընտանիքի անդամներին ուղղված երկտող է թողել:

Թաղամասում ասում են, որ նրա տղան հայտնի ռեփեր է:

Spread the love