Երևան ՋՕԸ-ի այսօրը. Մանրամասնում է Մերուժան Ասատրյանը

- in Տնտեսական

Երևան ՋՕ ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարում մայրաքաղաքի 10 վարչական շրջանների և Արարատի մարզի 19 համայնքների 10 հազար 746 ջրօգտագործողների հողատարածքներին: Ջուրը մատակարարվում է ինչպես ջրանցքներով, ինքնաշատրվանող հորերով, այնպես էլ՝ պոմպակայաններով ու խորքային հորերով: Այն տնօրինում է Մերուժան Ասատրյանն ում հետ էլ զրուցեցինք համակարգի խնդիրների ու անելիքների մասին:

Ինչպես ներկայացրեց Մ. Ասատրյանը, Նորագավիթի ջրանցքն, որն անցնում է մայրաքաղաքի ամենախիտ բնակեցված տարածքներով և կոյուղաջրեր են միացված են ջրանցքին: Բոլոր բաժանորդներն ապահովվում են տեխնիկական պայմաններով, պարզվում է, ապօրինի ջուրօգտագործողներ չկան, սակայն ունեն ցավոտ կողմեր, որոնցից մեկն էլ ներտնտեսային ցանցերի ոչ բարվոք վիճակն է: Թեև՝ միջազգային որոշակի ծրագրերի միջոցով փորձում են վերակառուցել, ինչպես մանրամասնեց պարոն Ասատրյանը, երեք տարի առաջ Համաշխարհային բանկի աջակցությամբ բավականին աշխատանքներ կատարվել են: Հիմա էլ՝ Եվրասիական բանկի ծրագրով միջոցներ են տրամադրվում, որպեսզի Նորքի ջրանցքից 8,5 կմ նոր ինքնահոս ջրագիծ կառուցվի դեպի Խարբերդի ամառանոցային տարածքներ: Դրանից կօգտվի նաև Նուբարաշենի անտառտնտեսությունը: Երևան ՋՕԸ-ում հույս ունեն, որ մինչև տարեվերջ ծրագիրը կավարտեն: Արդյունքում՝ կխնայվի պոմպակայանների կողմից ոռոգման ջրի վերամղման վրա ծախսվող էլեկտրաէներգիան և աշխատանքներն ավելի դյուրին կդառնան:

Բացի այդ՝ հիմնանորոգվում է Մասիսի տարածքի ոռոգման ջրի ներտնտեսային ցանցերը, 30,5 կմ երկարությամբ, ներառելով՝ Մասիսի տարածքի մի շարք համայնքները:

Ինչպես տեղեկացրեց պարոն Ասատրյանը, ոռոգման համակարգերում գարնան նախապատրաստական – մաքրման ու նորոգման աշխատանքներն ավարտել են, ամբողջապես պատրաստ են ոռոգման ապահովմանը. Ամեն տարի ապրիլի 10-ից էինք սկսում ոռոգման շրջանը, այս տարվա անձրևային գարունը նպաստեց, որ մատակարարումը սկսենք մայիսի 1-ից: Իսկ ընթացիկ խնդիրները՝ պոմպերի վերանորոգում և այլն լուծում ենք համապատասխան մասնագիտացված գործարաններում: Մենք ջուր ենք վերցնում Ազատի ջրամբարից, ըստ իմ ունեցած տեղեկատվության այս տարվա անձրևների արդյունքում նաև ջրամբարներում կարծես թե ամբարված ջրի ծավալները բավարար են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկում հրահանգեց ստուգումներ իրականացնել հանրապետության ՋՕԸ-երում, Երևան ՋՕ ընկերությունում իրականացվե՞լ է՝ հարցրեցինք պարոն Ասատրյանին. Այո, ընդհանուր ստուգումներ եղել են, սակայն դեռ թերևս չեն ավարտել ստուգումները, դեռևս քննարկումներ, վերլուծություններ չեն եղել, արձանագրություն չի կազմվել:

Ժամանակին էլ շատ էին խոսակցություններն այն մասին, որ Արարատյան դաշտավայրում ձկնարդյունաբերության պատճառով գրունտային ջրերի մակարդակն իջել է, ջրերը պակասել են, ինչպիսի՞ն են ինքնաշատրվանող հորերի տվյալները, ջուրը բավարա՞ր է՝ հարցրեցինք պարոն Ասատրյանին. Մենք Նորագավիքի, Ներքին Չարբախի, Նորաբացի ու մի շարք այլ համայնքների ինքնաշատրվանող ու խորքային հորերից ենք օգտվում, առայժմ տվյալները բավարար են, նորմալ կարողանում ենք շահագործել և ոռոգման ջուր մատակարարել ազգաբնակչությանը: Մասիսի տարածաշրջանի ջերմոցային տնտեսություններն էլ են օգտվում մեր ծառայություններից, սակայն հիմնականում մանր հողատարածքներ ունեցող ու այսօրվա սոցիալ – տնտեսական պայմանների պատճառով ջրի վարձավճարների հավաքագրումները մենք կարողանում ենք կատարել 67 – 70 տոկոսով: Այդ առումով՝ կոչ կանեի ջրօգտագործողներին՝ պայամնագրային կարգով իրենք էլ պարտաճանաչ կատարեին իրենց պարտավորությունները, որպեսզի մենք էլ բավարար միջոցներ ունենայինք կազմակերպչական, պոմպերի վերանորոգման, մաքրման աշխատանքները կատարելու համար: