Tank

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ «իրավապահները Արցախի ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և բենզինի բաքի մեջ ջուր լցրել»:

Տեղեկության համար դիմել ենք նշված զորամասի հրամանատարին:

Պարզվել է, որ գողությունը փաստը իրավապահ մարմինները չեն բացահայտել, այլ զորամասի հրամանատարությունը և անհրաժեշտ կարգով զեկուցել բարձր հրամանատարությանը և իրավապահ մարմիններին հետագա քննության համար:

Գողությունը «օրերս» չի տեղի ունեցել, ինչպես գրում են լրատվամիջոցները, այլ ապրիլ ամսին: Հանցագործությունից մեկ օր անց այն բացահայտվել զորամասի հրամանատարության անցկացրած ստուգման ժամանակ:

Մեքենաները ժամանակավոր դուրս են եկել շարքից, սակայն գողության դեպքից հետո մի քանի ժամվա ընթացքում բոլոր թերությունները շտկվել են: Զորամասի հրամանատարությունը վերստուգում է իրականացրել: Բոլոր մեքենաները սարքին են և մասնակցում են բոլոր միջոցառումներին: