Ժողովրդի կողմից իշխանությանն աջակցությունը չի նվազի

- in Պաշտոնական

Ժողովրդի կողմից իշխանությանն աջակցությունը չի նվազի։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական RBK հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Համապատասխան հարցին պատասխանելով՝ Փաշինյանն ասել է, թե վստահ է դրանում, որովհետև Հայաստանում ոչ ոքի նկատմամբ տնտեսական կամ քաղաքական սահմանափակում չկա։

Ինչ վերաբերում է ռուսական և մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ճնշումներին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ այդ առումով ոչինչ չի նկատել։ Նա ակնարկել է, որ այդ ենթատեքստում ԶԼՄ-ներն առավել ճնշող են եղել։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ռոմանտիզմի հաղթանակն է պարգմատիզմի նկատմամբ, – այսպես է բնութագրել 2018-ի ապրիլյան իրադարձությունները Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դրա համար շուրջ 200 հազար դոլար է ծախսվել, որը հատկացրել են սփյուռքահայերը։ Այդ առումով զգալի ավանդ ունեն ռուսաստանաբնակ հայերը, ընդգծել է ՀՀ վարչապետը։