Ի՞նչ ունեն նախկին պաշտոնյաների որդիներ դատավորները

http://armtimes.com Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին՝ Աղասի Դարբինյանը, ով զբաղեցնում է ՀՀ վարչական դատարանի նախագահի պաշտոնը, պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (21.02.2018) հետո 2018 թվականի մարտի 19-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Դարբինյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 1 առանձնատուն, 1 բնակարան, 1 հողամաս, 1 արտադրական նշանակության շինություն եւ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն 1 շինություն:

Որպես շարժական գույք Դարբինյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ «RANGE ROVER SPORT Supercharged 5.0», «GAZ 24» եւ «GAZ 322132» մակնիշների:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Դարբինյանն ունեցել է հանձնած փոխառություններ՝ 30 մլն 817 հազար 200 դրամի չափով:

Դարբինյանի դրամական միջոցները կազմել են 52 մլն դրամ: 2018-ի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը Դարբինյանն ունեցել է 1 մլն 849 հազար 563 դրամի չափով եկամուտ, որից 1 մլն 71 հազար 613 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 777 հազար 950 դրամը ստացված փոխառություններից:

Լեզվի պետական տեսչության նախկին պետ Սերգո Երիցյանի դատավոր որդին՝ Սարգիս Երիցյանը, որը զբաղեցնում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոն 2019 թվականի մարտի 18-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Հարկային տարվա սկզբում Երիցյանն ունեցել է 105 հազար 135 դոլարի եւ 23 մլն 591 հազար դրամի չափով փոխառություններ: Հարկային տարում հանձնվել է 2 հազար դոլար, 61 մլն 710 հազար 368 դրամ եւ եւս մեկ փոխառություն՝ 100 հազար դրամի չափով: Հարկային տարվում վերադարձվել է դոլարային փոխառության՝ 105 հազար 135 դոլարը: Արդյունքում տարեվերջում Երիցյանն ունեցել է 2 հազար դոլար, 85 մլն 301 հազար 368 դրամ եւ 100 հազար դրամի չափով 3 փոխառություններ:

Հարկային տարվա սկզբում դատավորի միջոցները կազմել են 53 մլն 121 հազար 415 դրամ, 147 հազար 364 դոլար եւ 8 հազար եվրո, իսկ տարեվերջում այն դարձել է 91 մլն 471 հազար 368 դրամ, 38 հազար 800 դոլար եւ 1300 եվրո:

2018-ին Երիցյանն ունեցել է 11 մլն 858 հազար 776 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 865 հազար 945 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 4 մլն 992 հազար 836 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից: