«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

- in Պաշտոնական

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին  մայիսի 31-ի նիստում այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասին համաձայն ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է  ներկայացրել: ԱԺ  կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ  մասին  հանդես է գալիս հայտարարությամ»,- ներկայացրեց Միրզոյանը:

«Ես կխնդրեմ մի քանի օր սպասել: Ես մեկ շաբաթ ժամանակ ունեմ հետ վերցնելու իմ հրաժարականի դիմումը»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը՝ անդրադառնալով պատգամավորական մանդատից հրաժարվելու իր դիմումին։

Նա հաստատեց այն տեղեկությունները, որ նոր կազմավորվող նախարարությունում մշակույթի հարցերով փոխնախարար նշանակվելու առաջարկ է ստացել։ «Ծիծաղելի կլինի, եթե ես մերժեմ, ասեմ այդպիսի բան չկա։ Բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու։ Օրենքը թույլ է տալիս մեկ շաբաթ ևս մտածել։ Ես սպասում եմ, որ տեսնեմ, թե վեց օրվա ընթացքում ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում։ Ոչ բացառում եմ գնալը, ոչ բացառում եմ մնալը»,- նշեց նա։