«Իմ քայլը» չի քննարկել ԲԴԽ-ն կամ ՍԴ-ն ցրելու հարցը

- in Պաշտոնական

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքում է տեղեկությունը, թե խմբակցությունը քննարկել է Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական Դատարանը ցրելու հարցը:

«Պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն», ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...