Իմ քայլի պատգամավորները ևս խստացված ստուգման են ենթարկվում

- in Հասարակություն

Ազգային ժողով մուտք գործելիս միայն ընդդիմադիր պատգամավորին չեն մանրամասն ստուգում, նման ստուգման են ենթարկվում նաև Իմ քայլի պատգամավորները, այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասացին պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Անդրանիկ Քոչարյանը։

Անվտանգությունը արդեն չափն անցնում է, անգամ պայուսակներն է ստուգում, դժգոհեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա ասաց, որ մեքենաների ստուգումը անվտանգության տրամաբանության մեջ է հատկապես հոկտեմբերի 27-ից հետո։ Նա նշեց՝ չպետք է մոռանալ, որ հոկտեմբերի 27-ին, կան տեղեկություններ, զենքերը նախօրոք էին տարվել խորհրդարան։ Քոչարյանը նշեց, որ անվտանգության ղեկավար կազմի հետ քննարկել է այդ հարցը, գուցե վերանայվի համակարգը. Բայց ևս մեկ անգամ շեշտենք, որ ընդդիմադիր, դիմադիր, սա բոլորին է վերաբերում, ոչ մի տարբերություն չկա։

«Մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից»,- ասել է Ռուբինյանը` նշելով, թե կարդացել է այդ մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը, սակայն դա համարում է չափազանցություն, քանի որ իր պայուսակը ևս ստուգում են, ոչ միայն ընդդիմադիրներինը: