Ինչ գույք և եկամուտներ ունի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրած դատավորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական համակարգում է դեռ 2013 թվականից: Նա 2013-ից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իսկ 2017 թվականից, ՀՀ ԱԺ կողմից նույն տարվա դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Իրավաբան.netը ձեզ է ներկայացանում նրա գույքն ու եկամուտները:

Այսպիսով, 2013 թվականին՝ պաշտոնը ստանձնելիս, Դավիթ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարարագրում նշել է.

  • Հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը):
  • Դրամական միջոցները կազմել են՝ 17,540,000 դրամ:
  • Եկամուտները կազմել են՝ 6,440,000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Տարեկան հայտարարագրի համաձայն դատավորի դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 13,120,000 դրամ: Եկամուտները 2013 թ-ին կազմել են 4,377,614 դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:

2014 թվականին Դավիթ Գրիգորյանը ձեռք է բերել՝

  • բնակարան – 70,560,000 դրամ արժողությամբ,
  • այգետնակը (ամառանոց) – 4,800,000 դրամ արժողությամբ,
  • Mitsuishi Pajero 3.0 L մակնիշի ավտոմեքենա – 7,680,000 դրամ արժողությամբ:

Նրա դրամական միջոցները կազմել են 13,675,000 դրամ, եկամուտներն էապես ավելացել են՝ կազմելով 5,234,370 դրամ, որը ստացվել է վարձակալությունից և աշխատավարձից, ինչպես նաև 83,040,000 դրամի 3 աղբյուրից նվիրատվություն է ստացել՝ բնամթերքի տեսքով:

2015 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 15,200,000 դրամ, իսկ եկամուտները՝ 4,914,370 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2016 թվականին, երբ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, պաշտոնը ստանձնելիս հայտարարգրել է.

  • բնակարան,
  • այգետնակ,
  • բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք,
  • Mitsuishi Pajero 3.0 L մակնիշի ավտոմեքենա,
  • 15,200,000 դրամ:
Հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները նվազել են և կազմել 1,800,000 դրամ, իսկ եկամուտները՝ 7,110,000, որը ստացվել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:2017 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 3,000,000 դրամ, եկամուտները՝ 7,360,000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:2018 թվականին Դավիթ Գրիգորյանը հայտարարագրել է 5,100,000 դրամ, նրա եկամուտները կազմել են 9,691,999 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձից, վարձակալության դիմաց ստացված վճարից, ստացված փոխառությունից:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի կինը՝ Նարինե Հովհաննիսյանը

  • 2013, 2014, 2015 թվականներին հայտարարագրել է 732 հազարական դրամ, որը ստացվել է աշխատավարձից: 2015-ին նա նաև հայտարարագրել է 200 հազար դրամ:
  • 2016 թվականին նրա կինը բնակարան է գնել՝ 27,200,000 դրամ արժողությամբ, դրամական միջոցները կազմել են 180,000 դրամ, իսկ եկամուտները՝ 732 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
  • 2017 թվականի Նարինե Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ, եկամուտները՝ 732 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
  • 2018 թվականին նրա դրամակն միջոցները կազմել են 600 հազար դրամ, դրամական միջոցները՝ 1 միլիոն 704 հազար դրամ:

Դատավորի հետ որպես համատեղ անձ է բնակվում նաև Ալլա Գրիգորյանը, ում 2015, 2016, 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Դավիթ Գրիգորյանի որդու և դստեր՝ Մերի և Արիս Գրիգորյանների 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ևս ոչինչ նշված չէ:

 

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև Դավիթ Գրիգորյանի կենսագրությունը:

Դավիթ Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում:

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

07.10.1991-22.10.1992թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շահումյանի շրջանի դատախազության ստաժոր:

22.10.1992-11.09.1997թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազության քննիչ:

11.09.1997-12.01.1999թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազի օգնական:

12.01.1999-27.12.2002թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական:

27.12.2002-07.10.2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի ավագ օգնական:

2004 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ:

2010 թվականից աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ:

2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ալիսա Չիլինգարյան

Spread the love