Ինչ է սպասում Զելենսկիին Ռուսաստանին զիջելու դեպքում, պատմել է Ուոլքերը

- in Միջազգային

ԱՄՆ Ուկրաինայի գծով պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլկերը հայտարարել է, թե ինչ է սպասում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ռուսաստանին զիջելու դեպքում, հաղորդում է «Եվրոպական պրավդան»:

Նրա խոսքերով, եթե Զելենսկին որոշի Դոնբասում իրավիճակի կարգավորմանը հասնել տարածքների մի մասը Ռուսաստանին զիջելու գնով, ապա ուկրաինացիները շատ արագ դեպի վատը կփոխեն իրենց վերաբերմունքը նրա հանդեպ:

«Նա, ըստ էության, ասել է հակառակը: Նա ասել է, որ կպնդի Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը վերականգնման հարցում»,- ասել է Ուոլկերը:

Ուոլկերն ընդգծել է, որ իր ուղուց շեղվելու դեպքում, Զելենսկին շատ արագ Ուկրաինայի ժողովրդին կտրամադրի իր դեմ:

Նա հավելել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է դիտարկեն ՄԱԿ խաղաղապահ առաքելությունը Դոնբաս ուղարկելու առաջարկը:

Ավելի վաղ Ուոլկերը հայտարարել էր, որ աջակցում է Զելենսկու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն վարելու մտադրությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...