Ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի խնամին Գյումրիում բացահայտված չարաշահումների հետ

- in Մամուլ
Robert Kocharyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղի ունեցած փողոցաշինության ծրագրի շրջանակներում բացահայտված չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:

«Կոմպաս» հ/կ-ն ուսումնասիրել է Գյումրու մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքները, և հայտնաբերվել են սահմանված նորմատիվներից շեղումներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում խախտումներ հայտնաբերվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունների կատարած աշխատանքներում: Ինչպես հայտնի է, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:

«Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը, որը ստեղծվել է դեռևս 2006 թվականին, առնչություն ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի հետ խնամի Վոլոդյա Բադալյանի ընտանիքի հետ: Ի դեպ, ըստ ՀՀ պետական ռեգիստրի` ընկերության հիմնադիրն է Արմեն Բադալյանը: Ինքը` Վոլոդյա Բադալյանը, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը պատկանում է իր եղբորորդուն: Հարուցված քրեական գործից նախկին պատգամավորը տեղյակ չէր»:

Spread the love