ԵՏՄ վարչապետների երեւանյան հավաքի միջադեպը լայն արձագանքներ է ստացել: Հիշեցնենք, որ փաստաթղթերի երկարուձիգ քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանը անշտապ առաջարկեց a теперь давайте перейдем…

Մեդվեդեւը ընդհատեց նրան եւ հարցրեց куда?, եւ Նիկոլ Փաշինյանի պաուզայից հետո կրկին ծիծաղելով հարցրեց՝ куда перейдем, եւ ստացավ պատասխան՝ անցնենք փաստաթղթերի ստորագրմանը:

Այս «երկխոսությունն» առաջացրեց ներկաների ծիծաղը. թերեւս հիշեցին 12 աթոռ ֆիլմից հայտնի դրվագը, երբ Պետական դումայի նախկին պատգամավոր Կիսա Վորոբյանինովը երիտասարդ աղջկա հետ «կուշտ ընթրիքից» հետո նրան հրավիրում է համարներ. а теперь в нумера:
Արդյոք այդ դրվագն էր հիշել ու նկատի ունեցել ու ակնարկել Մեդվեդեւը: Նիկոլ Փաշինյանը հետո Ֆեյսբուքում գրել էր, որ հոգնած էին եւ ուզում էին սուրճի ընդմիջում անել: Հնարավոր է: Առավել եւս, որ մտավոր երկար աշխատանքը, հատկապես եվրասիական փաստաթղթերի քննարկումները կարող են եւ քաղց, եւ զանազան այլ խնդիրներ առաջացնել:

Սակայն անկախ այս ամենից, եվրասիական հավաքներից առաջ, բացի քննարկվող փաստաթղթերից, պետք է պարտադիր ընթերցել եւ վերաընթերցել Իլֆի եւ Պետրովի 12 աթոռը եւ նաեւ Զոշչենկոյի պատմվածքները: Թեեւ դրանցում արտացոլված են ՆԷՊ-ի եւ հետագա տարիների սովետների երկրի ներքաղաքական ու կենցաղային բառապաշարը, բարքերն ու հարաբերությունները, սակայն արդիականությունը դրանից չի կորչում:

Եվ խնդիրը միայն այդ գրողների տաղանդը չէ: Եվրասիական տարածքում «պարույրաձեւ էվոլյուցիան» ունի իր առանձնահատկությունները, որոնցից գլխավորն այն է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կրկնվում է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...