«Ինքնաթիռը ծղրիդի նման ցատկոտում էր»․ այրված օդանավի ուղևոր

- in Հասարակություն

«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռի ուղևորները, որն այրվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջքի ժամանակ, «վախից գրեթե կորցրել են գիտակցությունը»։ Այս մասին հայտարարել է նրանցից մեկը։

«Մենք թռչեցինք, իսկ ինքնաթիռին հարվածեց կայծակը։ Օդանավը շրջվեց, կոշտ վայրէջք էր։ Մենք վախից գրեթե կորցրել էին գիտակցությունը։ Ինքնաթիռը ցատկոտում էր ծղրիդի նման և արդեն երկրի վրա այրվեց»,- ասել է տղամարդը։

Հիշեցնենք, որ Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել թռիչքից անմիջապես հետո։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...