Խոր Վիրապում Գերմանիայի քաղաքացու դի է հայտնաբերվել

- in Իրավունք

Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով:

Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր:

Արարատի ոստիկանները պարզել են, որ նա մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Խոր Վիրապ վանական համալիրից: Մահացածը որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: