Կողոպուտ Սպիտակում. 160.000 ռուբլի և 30.000 դրամ հափշտակած անձը հայտնաբերվել է

- in Իրավունք

Մայիսի 13-ին, ժամը 02.10-ին, Սպիտակ քաղաքի մի բնակիչ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Իտալական թաղամասի 49 հասցեի տնակի պատուհանը թակել և իրեն դուրս են կանչել, ինքը տանից դուրս է եկել և փոքր-ինչ հեռացել, որի ընթացքում 1991 թ. ծնված Բորիս Մ.-ն մտել է իր տուն, հափշտակել իր հագուստները, որոնցից մեկի գրպանում եղել է 160.000 ռուբլի և 30.000 դրամ ու դիմել փախուստի:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն օրը Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.07-ին, Սպիտակ քաղաքի Ոփյան փողոցից Բորիս Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Սպիտակի քննչական բաժին և ձերբակալվել:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: