Կոչ կանեի, որ Վիտալի Բալասանյանի կամերաների առաջ և առանց կամերաների հայտարարությունները համապատասխանեին

- in Պաշտոնական

Հասկանում եմ, որ Ղարաբաղում մեկնարկել է նախընտրական շրջանը, բայց ես կառաջարկեի, որպեսզի մեր գործընկերները չշտապեն եւ իրադարձություններից առաջ չընկնեն։

Այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ընդհանուր առմամբ, այս եւ Վիտալի Բալասանյանի մյուս հայտարարությունների առնչությամբ ես կոչ կանեի, որպեսզի կամերաների առջեւ հնչեցված հայտարարությունները համապատասխանեին առանց կամերաների առաջ արված հավաստիացումներին»,- ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Բալասանյանն ասել էր, որ Արցախի ներկա և նախկին նախագահների միջնորդությունն ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվել կալանքից:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...