Կոտայքի մարզպետը հերքում է պահանջում, այլապես կդիմի դատարան

- in Պաշտոնական

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի իր եղբայրը Աբովյանի ռեստորաններից մեկում ճաշել է եւ հրաժարվել է դրա դիմաց վճարել:

Այս առնչությամբ, մարզպետը մասնավորապես, նշել է, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այն կեղծ է, շինծու եւ իրականության հետ որեւէ աղերս չունի. «Այս լուրը իմ, մերձավորներիս եւ Աբովյանում գործող քաղաքական թիմիս դեմ վերջին օրերին իրականացվող տեղեկատվական արշավի մաս է կազմում` նպատակ ունենալով սադրանքների, զրպարտանքի եւ ապատեղեկատվության միջոցով հանրության շրջանում արատավորել իմ եւ ինձ հետ փոխկապակցված անձանց անունները` ընդառաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների»,-նշել է նա՝ հավելելով, որ այդ լուրը կոչված է զրպարտելու իրեն ու իր եղբորը` արատավորելով իրենց բարի համբավը հանրության աչքին։
««Փաստ»-ի կողմից հերքում չտարածելու պարագայում երկուշաբթի օրն անմիջապես ձեռնամուխ կլինեմ դատարան դիմելու` հերքման, ներողության, գուցե նաեւ` բարոյական վնասի փոխհատուցման պահանջով»,- նշել է մարզպետը,-
Իսկ ձեր պատվիրատուներին հիշեցնում եմ եւս մեկ անգամ` ժողովրդի հաղթանակն անկասելի նաեւ Աբովյանում, եւ ձեր ծախու հոդվածագրերով եւ զրպարտող ու սադրիչ «տեխնոլոգիաներով» մեր թիմին ավելի ու ավելի եք մոտիվացնում` մեկընդմիշտ անջրպետելու ձեզ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, որպեսզի վերջնականորեն ձեւավորենք ՕՐԵՆՔԻ գերակայություն եւ նոր կառավարման մշակույթի հարթության մեջ հետագայում բացառենք որեւէ ծախու գրչակի կողմից երբեւէ հանրային կարծիք ձեւավորելու ցանկացած պահանջ ու փորձ ձեր նմանների կողմից
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...