Կրակոցներ են հնչել Երեւանի «Վոյս» կարաոկե ակումբի մոտ. հայտնաբերվել են կրակողն ու ատրճանակը

- in Իրավունք
Atrchanak

Մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Խորենացի փողոցի վրա գործող «Վոյս» կարաոկե ակումբի մոտից ВАЗ 21014 մակնիշի ավտոմեքենայի շարժվելու ընթացքում կրակոցի ձայներ են լսել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները Արգիշտի փողոցից կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 25-ամյա Համլետ Խաչատրյանին և 36-ամյա Գյուլնարա Աղեկյանին:

Կայքի տեղեկություններով, արդեն ոստիկանությունում Գ. Աղեկյանը ոստիկաններին է ներկայացրել է «Բրաունինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ իր փամփուշտատուփով, որի մեջ եղել են 4 հատ 9 մմ տրամափաչի փամփուշտներ:

Պարզվել է, ատրճանակը պատկանում է Հ. Խաչատրյանին: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ատրճանակը հետաքննիչը առգրավել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: