ՀԱՄԿ-ն ու լրատվամիջոցները. Մենք երկու սպառողական զամբյուղ ունենք մեկի փոխարեն, բայց դրանից որևէ մեկը իրավական ակտով հաստատված չէ

Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 16-17-ը Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ Համագործակցությունը արհմիությունների և լրատվամիջոցների միջև թեմայով, որը հիմնականում վարեց Մոլդավիայից հրավիրված արհմիութենական մասնագետ, նախկին լրագրող Վասիլե Չոարիկը:

Երկու օր տեղի ունեցած ինտերակտիվ սեմինար – քննարկման ժամանակ ծանոթացանք համագործակցության եզրերին ու հնարավորություններին, լսեցինք ՀԱՄԿ նախագահ Էդուարդ Թումասյանի ներածական խոսքը, ով արձանագրեց, որ մայիսի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրվել է «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի հուշագիրը, որով սահմանվեց 2019 – 2022 թթ. ԱՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության գերակայությունները, սպասվող արդյունքներն ու իրականացման ռազմավարությունը:

Ինչպես նաև ծանոթացանք ընդհանրապես ՀԱՄԿ-ի գործունեությանը, իսկ վերջում տեղի ունեցավ ՀԱՄԿ փոխնախագահ Բորիս Խառատյանի և Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար, քարտուղար Գառնիկ Վաղարշակյանի մամուլի ասուլիսը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Գառնիկ Վաղարշակյանին նաև խնդրեցինք ամփոփել սեմիների արդյունքները մեր ընթերցողների համար.

Spread the love