Հայաստանը չզիջեց. Ստանիսլավ Զասը կստանձնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թ. հունվարի 1-ից

- in Միջազգային

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թ. հունվարի 1-ից:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, որոշումը կայացվել է Բիշքեկում ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ:

Մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին քննարկվելու է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Այս մասին հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Նշվել էր, որ Արտգործնախարարները պաշտոնապես կներկայացնեն ապագա գլխավոր քարտուղարի թեկնածությունը պետությունների ղեկավարներին:

Սեմերիկովի խոսքով, այս պահի դրությամբ կա մեկ թեկնածություն՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի: Նրան փորձել են նշանակել այդ պաշտոնում դեռ անցած տարի, երբ Հայաստանը հետ կանչեց Յուրի Խաչատուրովին: Բելառուսն ու Ղազախստանը պնդում էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պիտի նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը, Հայաստանը ցանկանում է պաշտոնը պահել մինչ դրա ժամկետի ավարտը:

Այն ժամանակ նշվում էր, որ պաշտոնը թափուր կմնա մինչ ժամկետի ավարտը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսը կստանձնի նախագահությունը ՀԱՊԿ-ում ու առանց խնդիր կնշանակի իր թեկնածուին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...