Հայաստանը փորձում է նոր մակարդակի հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ

- in Հրապարակ

Հայաստանը փորձում է նոր մակարդակի հարաբերություններ հաստատել  Միացյալ Նահանգների հետ: Հեղափոխությունից մեկ տարի անց հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ՄԻՏՔ.am-ի հարցին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ԱՄՆ հետ հարաբերություններն,  ըստ էության, մայիսի 7-ին սկսվեցին նոր ֆորմատով՝ աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն:

«Մենք յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում ենք, որ մեր հարաբերությունները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին, իսկ ՀՀ-ն այսօր նոր կարգավիճակ ունի: Հայաստանն այսօր առաջատար ժողովրդավար երկիր է և մենք բոլոր հարաբերություններում պիտի հենվենք այս իրողության վրա»,-ասաց վարչապետը:

Ամուլսարին անդրադառնալով՝ Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրը ազգային շահին համապատասխան լուծում կստանա:

Լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առաջիկայում հանդիպումներ սպասվում են, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այդ մասին  տվյալներ չունի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...